ՀԺ-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակն այս անգամ որոշ նորություններով է աչքի ընկնելու:
Ըստ այդմ, ցուցակի առաջին հնգյակում ընդգրկված է լինելու հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը: Վերջինիս մամուլի խոսնակը թերթի հետ զրույցում ասաց, որ երբ որ հստակություն լինի՝ հայտարարություն կանեն:
ՔՊ ցուցակի անցողիկ տեղերից մեկն էլ (13) բաժին է ընկնելու գործարար, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Արսենյանը թերթի զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ տեղեկությունը՝ կոչ անելով սպասել ցուցակի հրապարակմանը: