Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիեւի հետ , քննարկվել են ԼՂ-ի վերաբերյալ հարցեր

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիեւի հետ , քննարկվել են ԼՂ-ի վերաբերյալ հարցեր.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 11-ին ու 12-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։

«Մարտի 11-ին ու 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դիտարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործնական մասը, որոնք ամրագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի ու 2021 թ հունվարի 11-ի հայտարարություններում:»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Անդրադարձ է եղել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն առնչվող հարցերին: Այս համատեքստում դրականորեն նշվեց երեք երկրների փոխվարչապետերի կողմից համանախագահող աշխատանքային խմբի գործունեությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս