Էրդողանը ծանր հիվանդության պատճառով հետաձգել է բոլոր հանդիպումները և միջոցառումնրի մասնակցելը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիվանդության պատճառով չեղարկել է շաբաթ օրը երկրի արևմտյան Բուրսա քաղաքում իր կողմնակիցների առջև հրապարակային ելույթ ունենալուց։

Այս մասին կիրակի օրը հայտարարել է Բուրսայից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Ռեֆիկ Օզենը։

«Այսօրվա լուրերից ելնելով մեր հարգարժան նախագահի այցը հիվանդության պատճառով հետաձգվեց, իհարկե պարոն նախագահի առողջությունն ամեն ինչից ավելի կարևոր է, այս առումով հուսով եմ, որ նա հնարավորինս արագ կվերականգնի իր առողջությունը։» ,- պատգամավորի խոսքերը մեջբերում է Թուրքիայի իշխանամետ լրատվական պորտալը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս