Ի՞նչ շոյող կոմպլիմենտ արեց Պուտինը ամերիկացի գեղեցկուհի լրագրողին , ինչից զարմացել են թուրքերը . (տեսանյութ)

Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բանն այն է, որ «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի լիագումար նիստի ժամանակ Պուտինը կոմպլիմենտ է արել ամերիկյան հեռուստաալիքի լրագրող Հեդլի Գեմբլին, ով մի շարք հարցեր էր տալիս ՌԴ նախագահն:

Լրագրողի այն հարցին, պնդմանը, թե Ռուսաստանը գազ չի մատակարարում Եվրոպային, գազատարի միջոցով, Պուտինն ասել է.

«Դուք շատ գեղեցիկ և հմայիչ կին եք: Ես ձեզ ասում եմ մի բան, իսկ դուք ինձ ասում եք այլ բան: Ձեզ թյուրիմացության մեջ են գցել: Մենք ավելացրել ենք գազամատակարարումը դեպի Եվրոպա շուրջ 15 տոկոսով»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times