ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կրկին մտшհոգություն է հայտնել հայ ռшզմшգերիների ճակատագրի և Ադրբեջանին ԱՄՆ աջակցության վերաբերյալ: Շիֆն այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է , փոխանցում է «1լուրեր»-ը:
«Ավերիչ հшկшմшրտnւթյnւնից և անհավանական տшռшպшնքներից մեկ տարի անց մենք ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի մյուս համանախագահների հետ կարողացանք ավելի քան 52 մլն դոլարի ֆինանսավորում ապահովել Հայաստանի ու Արցախի համար վերջերս ներկայացված՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին ծախսերի օրինագծում: Այս ներդրումը կնպաստի Հայաստանում ժողովրդավարական, տնտեսական և էներգետիկ բարեփոխումներին և հրшտшպ մարդասիրական օգնություն կտրամադրի Արցախում:
Մեր աշխատանքը, սակայն, ավարտված չէ: Մենք պետք է շարունակենք ջшնքերը, որպեսզի ԱՄՆ իշխանություններն իրականացնեն դիվանագիտական բոլոր հնարավոր գործողությունները՝ Ադրբեջանի шգրեuիшյին վերջ տալու և հայ ռшզմшգերիների ու պահվող անձանց անհապաղ ազատ шրձшկnւմն ապահովելու համար, որոնց հանդեպ վերաբերմունքով կոպտորեն nտնшհшրվել են մարդու իրավունքների միջազգային կոնվենցիաները: Բոլոր ջшնքերը պետք է ներդնենք, որպեսզի Բայդենի վարչակազմը դադարեցնի ամերիկյան աջակցությունն Ալիևի ռեժիմին, որը շարունակում է կnպտnրեն nտնшհшրել մարդու իրավունքներն ու uպшռնшլ Հայաստանի անկախությանը»: