Աշխարհում նոր տեսակի համաճարակ է տարածվում

Ավստրալիայում ջրծաղիկով վարակվելու առաջին դեպքն է հայտնաբերվել Եվրոպայից վերադարձած զբոսաշրջիկի մոտ, կապիկների վարակի առաջին երկու դեպքերը հաստատվել են նաև Կանադայում:

«Նոր Հարավային Ուելսի Առողջապահության դեպարտամենտը հայտնաբերել է կապիկի ջրծաղիկի հավանական դեպք Եվրոպայից վերջերս վերադարձած ճանապարհորդի մոտ»,- այս մասին ասվում է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի պաշտոնական կայքում։

Խոսքը քառասունամյա տղամարդու մասին է, ով Եվրոպա կատարած շրջագայությունից վերադառնալուց օրեր անց դիմել է հիվանդանոց։

Կանադայում կապիկների ջրծաղիկի առաջին դեպքերը հայտնաբերվել են Քվեբեկ նահանգում։

«Այսօր երեկոյան ծանուցվել է Քվեբեկի նահանգին, որ Ազգային մանրէաբանական լաբորատորիայի կողմից ստացված երկու նմուշները դրական են եղել: Սրանք Կանադայում հաստատված առաջին երկու դեպքերն են»,- ասվում է Կանադայի կառավարության կայքում։ Դեպքերից մեկը Կանադա ժամանած ԱՄՆ քաղաքացի է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս