Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանը առաջինն էր ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին , սա առաջին տպագրական սարքավորումն է

Սուրբ Ամենափրկիչ վանքի տպարանը առաջինն էր ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել է 1636 թվականին Խաչատուր Կեսարացու ջանքերով։ Սա էլ առաջին տպագրական սարքավորումը։ Գրում է նկարիչ Սուքիաս Թորոսյանը.

Պատմական ակնարկ.

Սուրբ Ամենափրկիչ վանքը Հայ առաքելական վանք է Իրանի Իսլամական Հանրապետության Սպահան քաղաքում։ Իրանի գլխավոր հայկական եկեղեցին է։

Ս.Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայի ամենահին և ամենահայտնի կառւյցներից է։ Կառուցվել է 1655թ. Շահ-Աբբաս Բ-ի ժամանակ։ Վանքի նոր շէնքը կառուցվել է ինը տարում’ Փիլիպոս կաթողիկոս Աղբակեցու և ժողովրդի օժանդակությամբ։ Ներսի պատերին պատկերված են դրվագներ Ս.Գրիգոր Լուսաւորիչի կյանքից, Ադամի և Եվայի պատմությունը, պատկերներ Հիսուս Քրիստոսի խաչելությունից։

Պատկերազարդումները կատարվել են անվանի նկարիչներ Հովհաննես Մրքուզի, Հայր Ստեփանոսի և վարպետ Մինասի կողմից։ Եկեղեցու խորանի տակ թш ղվшծ են Խաչատուր Կեսարացին, ով հիմնադրեց Իրանում առաջին տպարանը, և Դավիթ Առաջնորդը, որի ժամանակ վերակառուցվել է վանքի մայր տաճարը։ Վանքի պատերի հախճասալերը տեղադրվել են 1710-1716թթ.։ Վանքի արևմտյան դռնից քիչ հեռու, 1702թ-ին կառուցած զանգակատունն է իր չորս զանգերով։

Եկեղեցու մուտքի դռան մոտ, խորանարդաձև բարձր շինության վրա, չորս կողմից տեղադրված Է ժամացույց։ Այն նվիրվել Է եկեղեցուն 1930թ.։ 1971թ., Սպահանի թեմի առաջնորդարանի ջшնքերnվ, կառուցվել Է Նոր Ջուղայի թանգարանը։ Իսկ գրադարանը, որը ծառայել Է նաև իբրև թանգարան, հիմնվել Է 1905թ.։ 1930թ. Նոր ջուղայեցիների թանկարժէք իրերը, որոնք իրենց հետ բերել էին եվրոպայից, ցուցադրվեցին թանգարանում։

Քանի որ ցուցահանդեսը մեծ հետաքրքրութեան արժանացավ զբոսաշրջիկների կողմից, ազգային առաջնորդարանը որոշեց Վանքի բակում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող թանգարանի երկհարկանի շենք։ Այնտեղ են պահպանվում և ցուցադրվում ձեռագիր գրքեր, կտավներ, կրոնական արարողությունների հանդերձանքներ, ազգային տարազներ, կաթողիկոսների կոնդակներ, թագավորների հրովարտակներ, 18-րդ դարում գրված հայերեն ձեռագիր Ղուրան, նաև անվանի եվրոպացի նկարիչների գործեր ու Հայաստանի թագավորների պատկերներով ոսկեդրամներ։

Առանձնահատուկ տեղ Է գրավում Վահրամ Յակոբեանի’ 7մմ. երկարութեամբ մազի վրա գրՎած հետևեալ նախադասությունը’ «՛Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ »։

Այն գրվել Է մազի հաստությունից 20 անգամ ավելի բարակ ալմաստե գրչով։ Բանաստեղծների, անվանի գրողների և Խաչատուր Կեսարացու կիսանդրիները տեղադրված են մուտքի դռան առջև։ Ս.Ամենափրկիչ վանքի տպարանը, որն առաջինն Էր Իրանում և ողջ Միջին Արևելքում, հիմնադրվել Է 1636թ.’ Խաչատուր Կեսարացու ջшնքերnվ։ Վանքի գրադարանը հարուստ է հայերեն, պարսկերեն և եվրոպական լեզուներով գրված գրքերով, որոնք հասանելի են գիտաշխատողներին և ընթերցողին։ Տպարանի շենքի մոտ Է գտնվում 1915թ. Մեծ եղեռնի հուշարձանը, որը կառուցվել Է 1975թ.։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս