ԿԸՀ-ն հաստատել է մանդատների թիվը

ԿԸՀ-ն այսօրվա նիստում որոշեց՝ ՀՀ ԱԺ-ն ընտրվել է և մանդատները բաշխվում են՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 71 մանդատ , «Հայաստան» դաշինք – 29 մանդատ , «Պատիվ ունեմ» դաշինք – 7 մանդատ

Պատգամավորական 4 մանդատ կստանան ազգային փոքրամասնության ներկայացուցիչները

եզդի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն , ռուս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
ասորի «Հայաստան» դաշինք , քուրդ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Որոշումը կարող է բողոքարկվել ՍԴ-ում՝ հրապարակումից հետո 5-րդ օրը՝ մինչև 18:00-ն: Հաղորդում է Հայաստանի Հանրային Ռադիո:

Նշենք , որ խորհրդարանում ներկայացված կլինեն միայն այս 3 քաղաքական ուժերը: Հիշեցնենք, հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էին 21 կուսակցություն և 4 դաշինք։

«Պատիվ ունեմ» դաշինքը, թեև չի հաղթահարել 7 տոկոսի շեմը, սակայն անցնում է խորհրդարան՝ որպես առավելագույն թվով ձայներ ստացած երրորդ ուժ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս