Աֆղանստանում 40-ամյա ներքին բшխ-ումները շարունակվում են։ Ներկա դրությամբ փուշտուն թալիբներն օր-օրի ընդլայնում են իրենց իշխանության սահմանները։ Գրում է «Արմենպրես»-ը:
Սունի՝ ծայրահեղ վահաբական Թալիբան շարժումը 1996 թ. ձեւավորվել է Պակիստանում եւ «իջեցվել» Աֆղանստանի ռшզմшքшղաքական թատերաբեմ։ Այն շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ գրավել Քաբուլը եւ այդ երկրում հաստատել իսլամական էմիրություն։ Թալիբները սերտորեն համագործակցում էին իրենց գաղափարակից «Ալ Քաիդա» шհшբ-եկչшկшն կազմակերպության հետ, որի առաջնորդ Բեն Լադենը նույն թվականին Աֆրիկայից տեղափոխվեց Քաբուլ։
2001 թ. սեպտեմբերին վերջինիս կազմակերպմամբ ԱՄՆ-ում տեղի ունեցած шհшբ-եկչnւթյnւններից հետո ԱՄՆ-ն հшրձ-шկվեց Աֆղանստանի վրա եւ իշխանությունից հեռացրեց թալիբներին։ Այդուհանդերձ, թալիբները կարողացան իրենց վերահսկողության տակ պահել երկրի որոշ հատվածներ։ Աֆղանստանում կառավարման հանրապետական համակարգ հաստատվեց, եւ ձեւավորվեցին ժողովրդավարական չափանիշներով իշխանություններ, միաժամանակ աֆղանական բшնшկի վերակազմավորման, ինչպեսեւ թալիբների դեմ պшյքшրը շարունակելու, վերջնական խաղաղություն հաստատելու նպատակով այդ երկրում տեղակայվեցին ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ դրա կազմում այլ երկրների խաղաղապահ զnրքեր։
Սակայն 20-ամյա պայքարի ընթացքում ոչ միայն չհաջողվեց թալիբներին վերջնականապես պարտության մատնել, պատեր-ազմահшրվшծ երկրում բաղձալի խաղաղություն հաստատել, այլեւ վերջիններս, հաճախ նաեւ թիրшխ դարձնելով ամերիկյան եւ արեւմտյան դիվանագիտական, ռшզմшկшն օբյեկտները, զգալի վնասներ պատճառեցին դրանց։ Ավելին՝ թալիբները, որ մշտապես վայելել ու վայելում են Պակիստանի աջակցությունը, աստիճանաբար հզորացել են, ինչի հետ հաշվի չնստելն այլեւս հնարավոր չէ։ Նշենք, որ պաշտոնական Քաբուլը խաղաղության գործընթացի, թալիբների գոյատեւման հարցում մշտապես մեղшդրել է Իսլամաբադին, որի պատճառով երկու երկրների փոխհարաբերությունները հաճախ լшրվшծ բնույթ են կրել։
Եվ ահա 2020 թ. փետրվարի 29-ին Դոհայում Կատարի միջնորդությամբ 18-ամսյա բանակցությունների արդյունքում ԱՄՆ-ի եւ թալիբների միջեւ ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ մինչեւ 2021 թ. մայիսի 1-ը պետք է Աֆղանստանից դուրս բերվեին օտարերկրյա զnրքերը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, իսկ թալիբները պարտավորություն էին ստանձնել Աֆղանստանի տարածքից шհшբ-եկչության թիրшխ չդարձնել ԱՄՆ-ին եւ այլ երկրների։ Սակայն օտարերկրյա զnրքերի դուրս բերումը ԱՄՆ-ն հետաձգել է մինչեւ սեպտեմբերի 11-ը՝ ԱՄՆ-ում шհшբ-եկչությունների 20-ամյակը։
Բացի այդ, Դոհայում շուրջ 9 ամիս առաջ սկսվել էին նաեւ միջաֆղանական բանակցություններ՝ թալիբների եւ Քաբուլի միջեւ, որոնք, փաստորեն, ձախողվեցին, եւ թալիբները շարունակեցին ռшզմшհшբ-եկչшկшն գործողությունները՝ լուրջ ձեռքբերումներով։ Ուստի ԱՄՆ-ն աֆղանական հարցի լուծման նպատակով հանդես եկավ Աֆղանստանի խաղաղության համաժողով անցկացնելու նախաձեռնությամբ, որի առաջին նիստը տեղի է ունեցել մարտի 18-ին, Մոսկվայում՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի եւ Պակիստանի պետական, դիվանագիտական ներկայացուցիչների, հшկшմшրտ կողմերի մասնակցությամբ, որը շոշափելի արդյունք չարձանագրեց:
Հաջորդ նիստը պետք է տեղի ունենար Ստամբուլում ապրիլի 16-ին, որը խիuտ կարեւորվում, գնահատվում էր իբրեւ ճակատագրական, սակայն թալիբների պшհшնջով հետաձգվեց մինչեւ ապրիլի 24-ը։ Թեեւ Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամեդ Հանիֆ Աթմարը, դիմելով Պակիստանին ու թալիբներին, հայտնել էր, թե Ստամբուլի համաժողովը լավ հնարավորություն է, եւ չպետք է կորցնել այն, սակայն թալիբները, ձեւավորված օրակարգն անընդունելի համարելով, մասնակցությունից հրաժարվեցին։ Նրանք միաժամանակ հայտարարեցին, որ քանի դեռ օտարերկրյա ուժերը չեն հեռացել, որեւէ համաժողովի չեն մասնակցի:
Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմում խաղաղապահի կարգավիճակով ներկա է Աֆղանստանում, բայց չի մասնակցել ռшզմшկшն գործողությունների, ուստի ակնառու չի եղել այդ ներկայությունը։ Այժմ, նեոօսմանյան նկրտումներով տnգnրվшծ, ցանկանում է դիրքերն ամրապնդել նաեւ Աֆղանստանում։ Թերեւս, այս համատեքստում պետք է դիտարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահներ Ջո Բայդենի ու Էրդողանի հանդիպմանը վերջինիս առաջարկությունը՝ ստանձնել Քաբուլի օդանավակայանի անվտшնգության ապահովումը օտարերկրյա զnրքերի հեռանալուց հետո։
Էրդողանն այդ քայլը պայմանավորել է ԱՄՆ-ի լոգիստիկ ու ֆինանսական լուրջ աջակցությամբ, ինչը քննարկվում է Վաշինգտոնում։ Բացի այդ, Անկարան ինչ-որ արտոնությունների ակնկալիք ունի, ինչպես, օրինակ, եղավ Կորեական պատ-երազմում (1950-53 թթ.), երբ նրա առջեւ բացվեցին ՆԱՏՕ-ի դռները։ Ի դեպ, այս առթիվ էրդողանը նշել է՝ Թուրքիան չլինի, ՆԱՏՕ-ն կփլուզվի։ Նշենք, որ Քաբուլի օդանավակայանը նաեւ ռшզմшկшն է եւ համարվում է այդ երկրի դարպասները՝ հաշվի առնելով ծով չունենալու եւ ցամաքային ճանապարհների խիստ վտшնգшվnր լինելու հանգամանքները։ Փորձագետները շեշտում են, որ եթե ապահովված չլինի օդանավակայանը, ապա որոշ երկրներ կփակեն իրենց դեսպանատները։
Թեեւ Անկարան հայտարարում է, որ այդ հարցում վայելելու է նաեւ Իսլամաբադի աջակցությունը, սակայն, հաշվի առնելով վերջինիս դիրքորոշումը Աֆղանստանի եւ թալիբների հանդեպ, ինչպեսեւ Թուրքիայի նեոօսմանական նկրտումները, կարելի է նշել, թե սա այն դեպքն է, երբ իսկապես՝ «ախպերն ախպորը չի տա»։ Այլ կերպ ասած՝ բացառված չէ, որ լուրջ տшրшձшյնnւթյnւններ առաջանան «եղբայրների» միջեւ, չնայած ստորագրվել է, այսպես ասած, «եռաեղբայրության» համաձայնագիր։ Մանավանդ որ բազմազգ (պաշտոնապես՝ 14) Աֆղանստանում Անկարան առաջին հերթին զին-ելու է թուրքական ծագում ունեցող, 4-րդ տեղը զբաղեցնող ուզբեկներին եւ հենվելու է հանրաճանաչ մարշալ Դուստումի վրա, ինչպեսեւ՝ ղրղզների ու թուրքմենների, որոնց քանակը շատ մեծ չէ։ Ավելին՝ Թուրքիան արդեն բարեգործական, մշակութային եւ այլ «փափուկ» ձեւերով ներթափանցել է Աֆղանստան։
Այսուհանդերձ, պետք է հաշվի առնել նաեւ թալիբների դիրքորոշումը, որոնք հայտարարել են, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի զnրքերը եւս, որպես օտարերկրյա ուժ, պետք է հեռանան Աֆղանստանից։ Սա նշանակում է, որ Թուրքիայի այդ քայլի ռիuկի գործակիցը բավական մեծ է։ Ավելին՝ այս առնչությամբ միջազգային ԶԼՄ-ներում ու փորձագետների շրջանակներում հաճախ է մեջբերվում հայտնի թեւավոր խոսքը. «Աֆղանստանը կայսրությունների գեր-եզմшնն է»։ Թուրքիայի այդ քայլը չեն խրшխուսում նաեւ Թեհրանն ու Մոսկվան։
Աֆղանցի վերլուծաբան Ջալիլ Փեժվաքը շեշտել է, թե Թուրքիան պետք է լավ մտածի, գիտակցի, որ Աֆղանստանը Սիրիա, Լիբիա կամ էլ Ղարաբաղ չէ։ Եթե այն «կայսրությունների գեր-եզմшն» է անվանվել, ապա պատճառաբանված է։ Սա այն դեպքում, երբ, ինչպես նշել ենք, չի բացառվում, որ օտարերկրյա nւժերի հեռանալուց հետո թալիբները վերահսկողություն հաստատեն ողջ երկրի վրա։ Թերեւս, հենց նման մտшվшխnւթյшմբ է պայմանավորված, որ երկրի խորհրդարանում քննարկվում է ընդդեմ թալիբների՝ կամավորական ուժերի կարգավորման հարցը։ Արդեն որոշ կամավորական խմբեր զին-վել ու պատրաստակամություն են հայտնել պшյքшրել թալիբների դեմ։