Եթե ​​Ադրբեջանը և Իսրայելը շարունակեն шպшկшռnւցnղական համագործակցությունը , Հայաստանի հետ անվտшնգության համաձայնագրի կնքումը չպիտի անտեսվի . Իրանի Ռազմավարական հարցերի ավագ փորձագետ Դիակո Հոսեյնի

Իրանի Ռազմավարական հարցերի ավագ փորձագետ Դիակո Հոսեյնին Թվիթերում գրել է .

«Զրավարժությունները անհրաժեշտ են , բայց ոչ բավարար: Եթե ​​Ադրբեջանի Հանրապետության և Իսրայելի ռեժիմի ապակառուցողական համագործակցությունը շարունակվի, և Իրանի մյուս կենսական շահերն անտեսվեն , ապա Հայաստանի հետ անվտանգության համաձայնագրի կնքումը, ներառյալ ՝ ռազմական ուսուցման, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի վերազինման և Սյունիքի մարզում ռազմական ներկայության հարցի քննարկումը, խաղաություն ապահովելու համար, չպիտի անտեսվի»: — այսմասին գրում է Փույա Հոսեյինին:

Նշենք , որ Իրանի ԱԳՆ Թեհրանում կոշտ զգուշացրել է ադրբեջանի դեսպանին մասնավորապես ասելով.

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժում Սիոնիստական ռեժիմի ներկայությունն ու գործունեությունը իր ազգային անվտшնգության դեմ և կձեռնարկի այդ ուղղությամբ անհրաժեշտ ցանկացած գործողություն:» , – այս մասին Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է Ամիրաբդոլլահյանը:

Նա կրկնել է, որ երկրներն իրավունք ունեն զnրшվшրժnւթյnւններ անցկացնել իրենց տարածքներում`պաշտպանելու իրենց ազգային ինքնիշխանությունը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս