Արցախում Պոնտացի հույների կառուցած անհայտ գյուղը ` Մեհմանան . Բացառիկ մանրամասներ

Եթե ​​ինչ-որ մեկը հայտնվի Արցախում , ապա կհանդիպի նաև հունական մի անհայտ գյուղի: Գրում է Հունական «Գրեկ Սիթի Թայմս»-ը:

Հույն նախկին սպш, գրող և աշխшրհառшզմшվшրական վերլուծաբան Սավվաս Կալենտերիդիսը այցելել է Արցախ:
Արդեն հինգ տարի է, ինչ Կալենտերիդիսն մեկնում է Արցախի Հանրապետություն: Վերջերս մի խումբ հույների հետ նա այցելել էր Պոնտոսի հույների կողմից կառուցած ամբողջ այս տարածքում միակ գյուղը ` Մեհմանան:

«Սա զուտ հունական գյուղ է, որը կառուցվել է 19 -րդ դարի երրորդ տասնամյակում: Պոնտոսի Արգիրուպոլի (Αργυρούπολης) բնակիչները իմանում են , որ այդ տարածքում ոսկի կա: Այդ ժամանակ, ինչպես հայտնի է պատմությունից, հանքափորներին տարել են դեպի Վրաստան և Հայաստան և մասնավորապես շատ շատերին տարել են Արցախ: Ավելի քան մեկ դար այդտեղի ոսկին արդյունահանվում և վերամշակվում էր Մարտակերտի տարածքում ՝ Մեհմանայում: Սա Պոնտոսի հունական ամենահեռավոր գшղnւթն էր և ժամանակին ֆինանսապես ուժեղ էր:», — պատմում է Կալենտերիդիսնը:

Կալենտերիդիսը 2015 թվականին երբ ժամանում է գյուղ, լեռան լանջին հիմնականում տեսնում է шվ-երшկներ և քիչ բնակեցված տներ:

«Գյուղը զուտ հունական էր մինչև ադրբեջանցիների հшրձ-шկnւմը 1992 թվականին: Հետո ադրբեջանցիները шյ-րեցին տները, որոնց մնացորդները դեռևս պահպանվում են մինչ օրս: Հшրձ-шկnւմներից հետո շատերը տեղափոխվեցին Հունաստան:», — պատմում է Հույն նախկին սպшն:

Կալենտերիդիսը երեկվա պես հիշում է թե ինչպես գյուղի 91-ամյա Նիկոս Իոանիդիսը իրեն ընդունեց իր տանը: «Բարի գալուստ», — ասաց նա մեզ պոնտոսերենով: Նա կենդանի պահեց պոնտական ​​ավանդույթը մնացած հույների հետ միասին :», — ասաց Կալենտերիդիսը:

Գյուղ կատարած այցի ընթացքում նա հանդիպել է 10 հույների և խառը հունական և հայկական ընտանիքների երկու սերունդների:

«Նրանցից ոմանք ո՛չ ռուսերեն գիտեին, ո՛չ հայերեն: Նրանք խոսում են պոնտոսերեն և նոր հունարեն: Վերջիններիս նոր հունարենը իրականում ավելի հայտնի էր , քանի որ հաճախում էին գյուղի հունական դպրոց, որտեղ նույնիսկ հույն ուսուցիչ կար: Հատկապես այսօրվա մեծացած սերունդը տիրապետում է ժամանակակից հունարեն լեզվին », — ասում է Կալենտերիդիսը:

Գյուղում шղետից առաջ, եկեղեցի է եղել , և հույն քահանա:
Գյուղում հանդիպած ազգանունների թվում կաին ՝ Լավասիդիս, Ակրիտիդիս, Իոանիդիս, Ստիլիանիդիս, Պուտահիդիս և Պապադոպուլոս: Մի քանի տարի առաջ Հունաստանը նրանց տրակտոր նվիրեց հողը մշակելու համար, բայց հետո մոռացավ նրանց մասին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times