Իրանը աջակցում է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման 3 + 3 մեխանիզմի ստեղծմանը . Ադրբեջանում Իրանի դեսպան

«Իրանը աջակցում է մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման ամրապնդման համար 3 + 3 ձևաչափի տարածաշրջանային մեխանիզմի ստեղծման նախաձեռնությանը ։

Հարավային Կովկասի երեք պետությունները (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան) + երեք տարածաշրջանային հարևաններ (Իրան, Թուրքիա, Ռուսաստան) կարող են համագործակցել ի շահ տարածաշրջանի». Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին Թվիթերում: — Արմեն Շահ:

Նշենք , որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ նշել էր.

«Խաղաղության պատրաստակամության մասին միայն խոսքերը բավարար չեն, անհրաժեշտ է իրական ներդրում: Մենք նախատեսում ենք զարգացնել համագործակցության ձեւաչափը «3+3» բանաձեւով, որն առաջարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որին աջակցել են Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահները, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ երկրների ղեկավարները», — ասել էր Թուրքիայի ԱԳ նախարարը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս