Իրանը Հայաստանին շնորհավորել է հաջող ընտրությունների կապակցությամբ

Իրանի արտգործնախարարությունը շնորհավորել է Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունները հաջող անցկացնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով ընդլայնել երկու հարևան երկրների բարեկամական հարաբերությունները՝ փոխանցում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:

Այսօր հրապարակված հայտարարության մեջ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայ ժողովրդին ու հաղթած քաղաքական ուժին շնորհավորել է խորհրդարանի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ:

ԱԳՆ խոսնակը հաղթող ուժին հաջողություն է մաղթել Հայաստանի զարգացման, երկրի ներսում կայունության և տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում:

Խաթիբզադեն Թեհրանի համար կարևոր է համարել Երևանի հետ հարաբերությունների խթանումը:

Խոսնակը հույս է հայտնել, որ Հայաստանում նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումը կհանգեցնի երկու հարևան երկրների միջև բարեկամական կապերի ընդլայնմանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս