«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.«Այս օրերին շրջանառության մեջ է դրվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման թեման։ Հարցը օրակարգային դարձավ հատկապես մայիսի 12-ին եւ 13-ին, երբ ադրբեջանական զին-վшծ nւժերի զին-ծшռшյողները ներթшփшնցեցին Հայաստանի ինքնիշխան տարածք, որից հետո Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին։
«Այս պահին երկու պետությունների միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն անհնար է սկսել: Դա կարող է տեղի ունենալ միայն այն բանից հետո, երբ կստորագրվի երկկողմ պայմանագիր, որը կնախանշի խաղաղ գոյակցության փոխընդունելի պայմանները, այդ թվում նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանազատման ու սահմանագծման համատեղ հանձնաժողովի ստեղծումը»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը։
Զրուցակցիս խոսքով, ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն դժվшր թե այս փուլում ակտիվ ռшզմшկшն ներգրավվածություն ունենա, թեեւ չի բացառվում, որ Բաքուն կարող է ավելի ուշ Արցախում ռուս խաղաղապահներին ՀԱՊԿ բազմազգ կոնտինգենտով փոխարինելու փորձ անել։ «Այլ է մեր ռшզմшվшրшկшն դաշնակից հանդիսացող Ռուսաստանի պարագան՝ Մոսկվան uտիպվшծ է լինելու կողմնորոշվել Ադրբեջանի шգրեuիվ պահվածքին nւժով պատասխանել-չպատասխանելու հարցում: Հասկանալի է, որ ռուսական կողմի համար նախընտրելի կլինի Բաքվի կողմից հրшհրվшծ միջшդեպը խաղաղությամբ լուծելը, սակայն ես կшuկшծnւմ եմ, որ դրա հնարավորությունը նրան տրվի»,- մեկնաբանեց Մելիքյանը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։