Ավստրալացի սենատոր Ռեյչել Սիվերթը միացել է «Արդարության համատեղ նախաձեռնությանը» և կոչ արել ճանաչել հայերի, հույների ու ասորիների ցեղաս-պանությունը: Փոխանցում է «1լուրեր»-ը:
«Արդարության համատեղ նախաձեռնություն» փոխըմբռնման հուշագրի կոչը հասցեագրված է Ավստրալիայի դաշնային կառավարությանը:
Ավստրալիայի հայկական ազգային հանձնախմբի մամուլի ծառայությունից մասնավորապես գրում են.
«Հուշագրում նշվում է, որ Ավստրալիայի հայկական ազգային հանձնախումբը, Ասորական համաշխարհային դաշինքի ավստրալիական բաժինն ու Ավստրալիայի հունական խորհուրդը կշարունակեն և կընդլայնեն գործակցությունն ու Օսմանյան կայսրությունում Թուրքիայի իշխանությունների կողմից բնիկ հայերի, հույների ու ասորիների նկատմամբ իրականացված ցեղաս-պանությունների հանդեպ արդարությանն ու միջազգային ճանաչմանն ուղղված համատեղ քարոզարշավը»: