Ալիևը նոր հայտարարությամբ է հանդես եկել . «Մենք պատրաստ ենք դրան»

Ադրբեջանի նախագահ Ալիևը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ:

Ալիևը հույս է հայտնել, որ այս հարցի վերաբերյալ ավելի հստակություն կլինի Հայաստանի ընտրություններից հետո: Նա նաև հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը նախատեսում է երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում: «Մենք պատրաստ ենք դրան»,-գրել է Ալիևը:

Հիշեցնենք , որ օրեր առաջ «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր ։

«Բաքուն պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերությունների, բայց դրա համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ճանաչեն միմյանց սահմանները: Մենք մեր կողմից պատրաստ ենք ճանաչել Հայաստանի սшհմանները։ Բայց Հայաստանն էլ պետք է ճանաչի Ադրբեջանի սահմանները, այդ թվում Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։ Այնպես որ մենք հայկական կողմից սպասում ենք գործողությունների»,-ասել էր Ալիևը

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս