«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նախօրեին կայացած 43-րդ հանդիպման ժամանակ, որն անցկացվել էր տեսակոնֆերանսի ձեւաչափով, Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին՝ «հաշվի առնելով ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները»:
Այլ կերպ ասած Բաքուն առաջարկում է բանակցություններ սկսել երկու երկրների միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ գծանշման շուրջ։
Թեեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսում է այն մասին, որ «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը, բարիդրացիական հարաբերությունների մթնոլորտի ձեւավորումը այլընտրանք չունեն», սակայն իրողությունները հակառակն են պնդում:
Այն, որ Ադրբեջանի պես шգրեuիվ եւ հայատյացությունը պետական քաղաքականության հիմքում դրած պետությունը պատրաստ չէ խաղաղ համագոյակցության անգամ «հաղթանակից» հետո, վկայում է նաեւ այն փաստը, որ այսօր հայ գյուղացին չի կարողանում հանգիստ իր հողը մշակել կամ անասնապահությամբ զբաղվել առանց կյանքն ու առողջությունը վտ-шնգի ենթարկելու ինչպես Սյունիքի, Գեղարքունիքի եւ սահմանամերձ մյուս շրջաններում, այնպես էլ՝ Արցախում…»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։