Վլադիմիր Զելենսկին ստացավ Սըր Ունիսթոն Չերչիլի մրցանակը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ ստացել է Սըր Ունիսթոն Չերչիլի մրցանակը: Կառավարության թվիթերյան հաղորդագրության համաձայն, Ուկրաինայի նախագահն այդ պատվին է արժանանում «ՌԴ ներխուժման դեմ անհավանական քաջություն, անհնազանդություն և արժանապատվություն դրսևորելու համար»:

Պարգևը շնորհելու մասին հեռավար կարգով հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը, Զելենսկին տեսակապով է մասնակցել արարողությանը: Ջոնսոնը Տելեգրամ-ալիքում ավելի ուշ գրել է, թե «Զելենսկին չէր ստանա պարգևը, եթե ամբողջ Ուկրաինայի ժողովուրդը ոտքի չկանգներ ազատությունը բռ -նակալությունից պաշտպանելու համար»:

Զելենսկին արարողության ընթացքում ասել է, որ ուկրաինացիները և եվրոպական պատմությունն առհավետ կհիշեն նրանց, ովքեր առանց վարանելու եկել են օգնելու ուկրաինացի ժողովրդին և պաշտպանելու ազատության գաղափարը: Զելենսկին կոչ է արել շարունակել օգնության տրամադրումն Ուկրաինային և սաս-տկացնել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատ-ժամիջոցները:

«Չերչիլի միջազգային ընկերությունը» նշել է, որ «Զելենսկին պատ-երազմի ժամանակաշրջանում դրսևորել է ակնառու առաջնորդի որակներ, որոնք բնորոշ էին Ուինսթոն Չերչիլին: նախկինում այդ պարգևը ստացել են Ուելսի արքայազն Չարլզը, վարչապետներ Մարգարետ Թետչերը, Ջոն Մեյջորը, Միացյալ Նահանգների պետքարտուղարներ Մադլին Օլբրայթը և Ջեյմս Բեյքերը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս