Թուրքիայում հայտնաբերել են 12 հզ տարվա վաղեմության գտածոներ և հուշակոթողներ

Թուրքիայում հանրությանը ներկայացրել են Շանլըուրֆա նահանգում մի քանի տարի առաջ սկսված պեղումների արդյունքը: Հայտնաբերվել են ավելի քան 12000 տարվա գտածոներ, որոնք ըստ թուրք հնագետների՝ նոր էջ կբացեն հնագիտության մեջ: Գտածոները հայտնաբերվել են Քարահանթեփե կոչվող բարձրունքում: Կան այնպիսի գտածոներ, որոնք ավելի հին են քան հայտնի Սթոունհենջը:

«Սա հրաշալի հնագիտական նախագիծ է, որը նոր էջ է բացելու մեզ համար: Թուրքիան պատրաստ է այդ ամենով կիսվել աշխարհի հետ: ժամանակաշրջանի», -ասել է պեղումները ղեկավարաող թուրք հնագետը:

Նրա խոսքերով այժմ տարածքը ուսումնասիրվում է, որպեսզի պեղումները մասշտաբները մեծանան: Նա նշել է, որ թուրքական պետությունը նախագծի համար հատկացրել է 14 մլն դոլար:

Պեղումները սկսվել էին մի քանի տարի առաջ, սակայն դեռևս հանրությանը չէին ներկայացվել:

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս