Րոպեներ առաջ հայտնի դարձավ , որ Հայ ֆուտբոլային աստղ Հենրիխ Մխիթարյանը մերժել է «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգման վերջնական առաջարկը և ժամեր անց կմիանա «Ինտերին» ազատ գործակալի կարգավիճակով:
Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատել է գրելով . «Հենրիխ Մխիթարյանն ազատ գործակալի կարգավիճակով շուտով կմիանա «Ինտերին»։ Մխիթարյանը կմերժի «Ռոմայի»՝ պայմանագրի երկարաձգման առաջարկը։
Ասվում է, որ Մխիթարյանի մոտ գտնվող մարդիկ արդեն տեղեկացրել են «Ռոմային» ,որ նա չի երկարաձգի իր պայմանագիրը: Մխիթարյանը իր կարիերայի նոր էջը կսկսի Ինտերում, որը կներկայանա Չեմպիոնների լիգայում :
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 44 խաղում Մխիթարյանը խփել է հինգ գոլ և կատարել ինը գոլային փոխանցում: