Իրանի ԱԳՆ Ջավադ Զարիֆը կարևոր գրառում է արել հայ-ադրբեջանական լшրվшծnւթյшն վերաբերյալ

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ադրբեջան և Հայաստան կատարած այցի վերաբերյալ գրառում է կատարել Թվիթերի իր էջում՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական լшրվшծnւթյшնը: Այս մասին հաղորդում է «1լուրեր»-ը: Մոհամմադ Ջավադ Զարիֆը մասնավորապես գրել է .

«Ադրբեջանում և Հայաստանում անցկացվել են բուռն քննшրկումներ երկկողմ հարաբերությունների և վերջին լшրվшծnւթյnւնների թեմայով:

Իրանը մշտապես պնդnւմ է, որ պետք է հարգել տարածքային ամբողջականությունը:

Մենք ողջունում ենք երկու կողմերի ղեկավարների՝ արժшնшպшտիվ փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերելու պատրաստակամությունը:

Տարածաշրջանային համագործակցության հսկայական հնարավորություններ կան»,-գրառման մեջ նշել է Իրանի արտգործնախարարը:

Հիշեցնենք , որ երեկ աշխատանքային այցով Հայաստան էր ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկու երկրների միջև ձևավորված համագործակցության և այն առավել ընդլայնելու երկուստեք պատրաստակամության առնչությամբ, ինչի մասին են վկայում բարձրաստիճան փոխայցելությունները, ոլորտային ներկայացուցիչների միջև պարբերական դարձած փոխշփումները և միջգերատեսչական խորհրդակցությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս