Հարավային Կովկասը՝ Բայդենի քաղաքական օրակարգում․ ի՞նչ կփոխվի Արցախի հարցում . «Բարենպաստ իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացում ներգրավվելու և ինչ-որ բան հետ բերելու համար» . Ամերիկագետ

64-օրյա լռությունից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Ավելի քան 1.5 ժամ տևած ասուլիսի ընթացքում հիմնականում քննարկվել են ամերիկյան ներքին լսարանին հետաքրքրող հարցեր, հատկապես՝ միգրացիոն քաղաքականությանը վերաբերող։ Իսկ արտաքին օրակարգի մասին Բայդենը խոսել է ԵՄ երկրների առաջնորդների հետ օնլայն հանդիպման ժամանակ․ նման ձևաչափով քննարկման ԱՄՆ նախագահը մասնակցում էր առաջին անգամ։

Հանդիպումից հետո Թվիթերում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրել էր․ «ԵՄ-ն և Միացյալ Նահանգները միասին, ուս ուսի տված կարող են ցույց տալ, որ ժողովրդավարությունն ամենալավն է պաշտպանում քաղաքացիներին»։

Բրյուսելն ու Վաշինգտոնը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը ՌԴ-ին, Չինաստանին և Թուրքիային վերաբերող հարցերում։ ԵՄ-ԱՄՆ համագործակցության առանցքում հատուկ ընդգծվել է՝ Հարավային Կովկասի հարցը։

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը, վերլուծելով վերջին հանդիպումներին Բայդենի հնչեցրած թեզերը, նշում է՝ ԱՄՆ-ն դուրս է գալիս արտաքին քաղաքական մեկուս ացումից և վերադառնում համաշխարհային քաղաքական կիզ ակետ։

«Բայդենի վարչակազմն այսօր ակտիվ ներգրավված է միջազգային գործընթացներում։ Կարծիք կա, որ Թրամփի նախագահության տարիներն արտաքին քաղաքականության համար ձեռքբերումներ չեն ապահովել, ավելին՝ մեկուս ացրել են։ Այս քաղաքականության արդյունքում ԱՄՆ-ն չի կարողացել ընդլայնել իր ազդեցությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,-ասում է քաղաքագետը։

ԱՄՆ-ն հավատարիմ է իր հանձնառությանը՝ օգնել կողմերին Լեռնային Ղարաբաղի հակամ արտության երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում՝ գրել էր Բայդենը Նովրուզի տոնի կապակցությամբ Ալիեևին ուղղած նամակում։ Հարցին, թե որն է Արցախի խնդրի երկարաժամկետ կարգավորման ամերիկյան պատկերացումը, քաղաքագետը պատասխանում է․

«Այն, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար էլ»։

Սարգսյանի կարծիքով՝ այս փուլում բարենպաստ իրավիճակ է ստեղծվել բանակցային գործընթացում ներգրավվելու և ինչ-որ բան հետ բերելու համար։ «Պատ երազմում Հայաստանը պարտվել է, բայց դա չի նշանակում, որ ԼՂ-ի խնդիրը լուծում է ստացել։ Իսկ քանի դեռ խնդիրը վերջնական լուծում չի ստացել, նոր պատ երազմն անխու սափելի է»,-ընդգծում է ամերիկագետը։

Հայաստանի Հանրային Ռադիո

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս