Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակ տարավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղում հաղթեց Ղազախստանի ընտրանուն

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հունիսի 12-ին ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի թիմի հետ և հաղթեց 2:1 հաշվով:

Հայաստանի թիմից աչքի ընկան Մարալ Արթինն ու Արմինե Խաչատրյանը, իսկ հյուրեից հաշիվը կրճատեց Բեգաիմ Կիրգիզբաևան:

Այս երկու թիմերը միմյանց հետ ուժերը կչափեն նաև հունիսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք երկրորդ ընկերական հանդիպմանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս