Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են հրաժարվել դոլարից փոխադարձ հաշվարկներում

Մոսկվան և Թեհրանը չեն օգտագործի ամերիկյան արժույթը փոխադարձ հաշվարկներում, հայտարարել է Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադռեզա Փուր-Էբրահիմին։

Իրանի և Ռուսաստանի կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել են փոխադարձ հաշվարկներում հրաժարվել դոլարից։ Շուտով երկրների միջև հաշվարկները կիրականացվեն ազգային արժույթով՝ Իրանական ռիալով և Ռուսական ռուբլով։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադռեզա Փուր-Էբրահիմին:

«Իրանի Կենտրոնական բանկի ղեկավարի հետ վերջերս Մոսկվա կատարած մեր այցի ընթացքում հանդիպեցինք Կենտրոնական բանկի ղեկավարին, էկոնոմիկայի նախարարին, փոխվարչապետին և ռուս-իրանական հանձնաժողովի ռուսական մասի նախագահին։»,- ​​նշել է Էբրահիմին ։

Փուր-Էբրահիմին նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը 9 ամիսների ընթացքում գերազանցել է 4 միլիարդ դոլարը։

«Ակնկալվում է, որ եթե այս ճանապարհը շարունակվի, Իրանի և Ռուսաստանի միջև առևտրի ծավալը կարճ ժամանակում կավելանա ևս 50 տոկոսով»,- հավելել է Փուր-Էբրահիմին։

Նրա խոսքով, հաշվի առնելով ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, Իսլամական Հանրապետությունը կարող է ողջամտորեն փոխարինել արևմտյան արտադրողներին ռուսական շուկայում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս