Թուրքիայի ԱԳՆ-ը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել, ինչպես նաև խոսել է Ադրբեջանի կողմից oկnւպшցվшծ Շուշիում ստորագրված թուրք-ադրբեջնական դեկլարացիայի մասին:

«Թուրքիան ու Ադրբեջանը 2010-ին ստորագրել էին պայմանագիր ռшզմшվшրшկшն համագործակցության մասին: Այս դեկլարացիայով մենք մեր հարաբերությունները ավելի խորացրինք»,- ասել է Բիլգիչը:

Անդրադառնալով Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններոին, նա ասել է.
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի նոր կառավարությունը, որը առաջիկայում կձևավորվի, իր դրական ներդրումը կունենա տարածաշրջանային համագործակցության գործում: Թուրքիայի նախագահը Ադրբեջանում էլ հայտարարեց, որ եթե մենք տեսնենք դրական մտադրություններ, ապա նույն կերպ դրանց կպատասխանենք»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս