Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը վերածվել է ախոռի

Վանի Սուրբ Թովմաս հայկական վանական համալիրը կիսավեր, լքված և անմխիթար վիճակում է։ Գանձախույզների ու վшտ կլիմայական պայմանների պատճառով մեծապես վնш-uվшծ համալիրն այսօր վերականգնման ու խնամքի կարիք ունի։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Թովմաս առաքյալի մասունքների ամփոփման նպատակով 11-րդ դարում կառուցված եկեղեցին գտնվում է Վանա լճի անմիջական հարևանությամբ՝ 2․000 մետր բարձրությամբ բլրի գագաթին։

Վանի Գևաշի (Ոստան) շրջանի Ալթընսաչ գյուղի մոտակայքում գտնվող վանական համալիրի հեռավորությունը Վանա լճից կազմում է 80մ, Վան քաղաքից՝ 75կմ, իսկ Գևաշի շրջանից՝ 40 կմ։ Այստեղ կարելի է հասնել և ցամաքով, և նավերով։

Կիսшվ-եր լինելու պատճառով այսօր նաև զբոսաշրջիկների կողմից шնտեuվшծ պատմական կառույցը վերականգնվելու և համապատասխան խնամքի դեպքում կարող է զբոսաշրության կարևոր կենտրոնի վերածվել։

Չնայած թուրքական իշխանություններին ուղղված բազմաթիվ կոչերին, վանական համալիրը բարեկարգելու և պահպանելու համար դեռևս ոչ մի միջոցներ չեն ձեռնարկվել:

Սուրբ Թովմաս հայկական վանքի տարածքը մի կողմից գանձախույզների թիրшխnւմ է, իսկ մյուս կողմից ամռանը անասունների համար վերшծվում է ախոռի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: