Հայ ըմբիշը Ռազմիկ Պապիկյանը հաղթանակից հետո քաշում թուրքի ականջը:
Ռազմիկ Պապիկյանը ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում։ ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով արժանացել է սպորտի վարպետի կոչմանը։
Միջազգային ասպարեզում Ռազմիկ Պապիկյանը իր առաջին լուրջ նվաճմանը 2016 թվականին հասավ, երբ Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում, հանդես գալով 46 կգ․ քաշային կարգում, դարձավ փոխչեմպիոն։
2019 թվականին 20 տարեկան հասակում նա դարձել է Հայաստանի Հանրապետության հաղթող 61 կգ. քաշային կարգում։ Ռազմիկը հաղթել է բազմաթիվ միջազգաին կարևորագույն մրցաշարերում։ Ռազմիկ Պապիկյանը մարզվում է Պետրոս Մկրտչյանի գլխավորությամբ։ 2020 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հանրապետության առաջնության մինչև 61 կգ քաշային կարգում հաղթող ։ Աշխարհի գավաթի 5-րդ մրցանակակիր 61 կգ քաշային կարգում 2020 թվական։
Պատանիների Հ.Հ առաջնության հաղթող 2015-2016 թվականներ.
Մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 2016 թվական.Մինչև 23 տարեկանների Հ.Հ Հաղթող 2019 թվական.Մեծահասակների Հ.Հ առաջնության հաղթող 2019-2020 թվականներ.Աշխարհի գավաթի 5-րդ մրցանակակիր 2020 թվական.