Գերմանիայի կանցլերի թեկնածու կառաջադրվի «Թուրք Արմինը»

Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող «Քրիստոնյա-դեմոկրատական միության» (ՔԴՄ) խորհուրդը որոշել է այդ կուսակցության նախագահ Արմին Լաշետի թեկնածությունն առաջադրել սեպտեմբերի 26-ին կայանալիք կանցլերի ընտրություններում: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նշենք, որ Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի նախարար Լաշետը ներկայիս կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության նախագահ էր ընտրվել տարեսկզբին:

Հատկանշական է, որ Լաշետը թուրք ներգաղթյալների հետ լավ հարաբերություն ունենալու պատճառով հայտնի է որպես «Թուրք Արմին» մականվամբ:

Հիշեցնենք , Գերմանիայի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցությունը վիրտուալ համագումարում նոր ղեկավար էր ընտրել՝ Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասի վարչապետ, 59-ամյա Արմին Լաշեթին։

Նրա թեկնածությունը պաշտպանել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Դեռ 2018 թ․ Մերկելը, հեռանալով ՔԴՄ նախագահի պաշտոնից, խոստացել էր, որ կառավարության ղեկավարի պաշտոնը կլքի 2021 թ․ աշնանը կայանալիք ընտրություններից հետո․ դրանք նշանակված են սեպտեմբերի 26-ին։

Ավանդաբար՝ կուսակցության նոր ղեկավարը պետք է ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը ընտրությունների տանի որպես կանցլերի թեկնածու։

Մերկելը ղեկավարում է կուսակցությունը 2000 թվականից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս