«ՀԱՊԿ-ի դռները բոլորի, այդ թվում` Ադրբեջանի առաջ պետք է բաց լինեն». ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն այսօր իր հարցազրույցում գնահատել է ՀԱՊԿ ընդլայնման հեռանկարները:

Իր խոսքում դիվանագետն ասել է, որ «ՀԱՊԿ-ի դռները բոլորի, այդ թվում` Ադրբեջանի առաջ պետք է բաց լինեն»:

«ՀԱՊԿ-ի դռները պետք է միշտ բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար։ Միակ խանգարող հանգամանքը կազմակերպության կանոնադրության որոշ կետերն են, համաձայն որոնց՝ ՀԱՊԿ անդամ պետությունները պիտի դիվանագիտական հարաբերություններ ունենան իրար հետ, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև այժմ նման հարաբերություններ չկան։ Երբ դիվանագիտական հարաբերությունները կհաստատվեն, իսկ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա, ապա հարցը հնարավոր կլինի քննարկել արդեն գործնական հարթության մեջ։» ,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս