Այսօր ոչ ֆեյսբուքում գրառում անելով կարող ենք թշնամուն վռնդել , ոչ էլ իրար մեղադրելով, հիմա մեզ պետք է ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմը չի ավարտվել։ Այն չի ավարտվի ոչ մեկի միջնորդությամբ։ Այս պատերազմն ունենալու է դասական ավարտ՝ պարտվող և հաղթող կողմերով։ Չպետք է թերագնահատել թշնամուն, բայց նաև չպետք է գերագնահատել։

Թշնամին այլևս չունի սեպտեմների 27-ի ուժը, բայց կարողացել է մեր տան շեմից ներս մտնել, մտել է ներս ու մնացել միջանցքում։ Այսօր ոչ ֆեյսբուքում գրառում անելով կարող ենք թշնամուն վռնդել , ոչ էլ իրար մեղադրելով, հիմա մեզ պետք է ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ։

Կա միասնություն, բայց պետք է ավելի շատ միասնություն և դեպի ռազմաճակատ մեկնել։ Մեկով ավել մարտական դիտակետը, հենակետը, կրակակետը կարող է շրջադարձային լինել ։ Մեկ մարդու նման դեպի ռազմաճակատ , որքան շատ լինենք, այնքան շուտ կգա մեր հաղթանակը․․․

Կարեն Հովհաննիսյան

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս