Թուրքիան վճռական է շարունակելու միջնորդական ջանքերն ու քայլերը՝ Ուկրաինային խաղաղություն հաստատելու համար։
Այս մասին հայտարարել է Թուրքիայիի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով երեքշաբթի Ղրիմի հարթակի գագաթնաժողովում առցանց ձևաչափով։
Թուրքիայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին միջոցառմանը մասնակցելու հրավերի համար, ողջունել է պլատֆորմի գագաթնաժողովին միացած երկրների և կառավարությունների ղեկավարներին։
Նշենք , որ Ղրիմի պլատֆորմի առաջին գագաթնաժողովը անցկացվել է Կիևում անցյալ տարվա օգոստոսի 23-ին Ուկրաինայի նախաձեռնությամբ։ Քննարկվել է Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու հարցը։ Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 40 երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս ֆորումն անվանել է շաբաթօրյակ, որտեղ «Արևմուտքը կշարունակի սնուցել ուկրաինական ժամանակակից իշխանությունների նեոնшց-իստшկшն, ռшս-իստшկшն տրամադրությունները»: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը գագաթնաժողովը որակել է որպես հակառուսական և ծայրահեղ ոչ բարեկամական իրադարձություն։