Թուրքիան պետք է անհ ապաղ և ամբողջությամբ կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռները, այս մասին Անկարայի կողմից Մարդու իրավունքների գործողությունների ծրագրի մասին հայտարարությունից հետո , հինգշաբթի օրը գերմանական արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք ասել են «Deutsche Welle Turkish»- ին տված հարցազրույցում:
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել անհ ապաղ ազատ արձակել թուրք բարերար Օսման Քավալային և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին համանախագահ ՝ Սելահաթթին Դեմիրթաշին, սակայն թուրքական դատ արանները հրաժարվել են կատարել:
Վերջին տարիներին լրագրողների, ընդդիմության անդամների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ մեղա դրանքները և դրանց հիմքում ընկած Թուրքիայի հակաահաբ եկչական օրենքները հասել են մտա հոգիչ մակարդակի, ասել է նախարարությունը `կոչ անելով Թուրքիայի գործողությունների ծրագրերը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:
Գերմանիայի Ձախ կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Օզլեմ Ալեվ Դեմիրելը գործողությունների ծրագիրը որակել է որպես «Թուրքիայի կողմից միջազգային հանրությանը մոլո րության մեջ գցելու հնարք»:
«Էրդողանը կարող է ազդել Գերմանիայի արտաքին գործերի նախարարի և դաշնային կառավարությունում «վարդագույն» ակնոց կրող անդամների վրա իր պատմած հեքիաթներով:»
Ձախ կուսակցության պատգամավորը մատնանշել է հինգ քայլ Թուրքիայում իրական փոփոխությունների և առաջընթացի համար. «Քաղբան տարկյալների ազատ արձակումը, նրանց աշխատատեղերը և կարգավիճակները վերականգնելը, , ընդդիմության դեմ միջամտությունների անհա պաղ դադարեցումը, խոսքի ազատությունը, իրավունքի վերահաստատումը և դա տական համակարգի ժողովրդավարացումը»: