Բոստոնի քաղաքապետը ներողություն է խնդրել հայերից

Բոստոնի քաղաքապետը ներողություն է խնդրել հայերից՝ ադրբեջանական կեղ ծիքին սատարող նախորդ հայտարարության համար.

Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը ներողություն է խնդրել հայերից` ավելի վաղ Խոջալուի դեպքերի առնչությամբ ադրբեջանական կեղ ծիքին սատարող հայտարարություն անելու համար։ Նա նաև պաշտոնապես չեղարկել է իր հռչակագիրը։ Հաղորդում է «1լուրեր»-ը:

«Ցшվոք, հռչակագիրն ընդունվել էր՝ առանց ընթացակարգին բնորոշ ուսումնասիրության։ Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցից հասկացանք, որ այն ցшվոտ էր շատերի համար։ Եվ ես վճռեցի չեղարկել այն»,- հայտարարել է Ուոլշը։

Քաղաքապետը նաև դրվատանքի խոսքեր է ասել հայերի մասին՝ շեշտելով մեր հայրենակիցների մեծ ներդրումը Բոստոնի զարգացման գործում:

Նա շեշտել է Հայկական ժառանգության պուրակի մասին, որը համայնքը հիմնել է քաղաքի սրտում։ Ուոլշը նաև հիշել է, որ 2015 թ. մասնակցել էր Հայոց ցեղшu պшնnւթյшն հիշատակի 100-րդ տարելիցի միջոցառումներին և ընդգծել, որ մեծ կարևորություն է տալիս հայ համայնքի և Հայաստանի հետ հարաբերություններին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս