Մահդիի ծառաների միության հայտարարությունը .«Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դեմ ակցիան իրականացվել է Ալիևի և նրա կառավարության դեմ»

«Մահդիի ծառաների միություն» շիա կազմակերպությունը հաստատել է, որ օգոստոսի 4-ին Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատան դեմ ակցիան «իրականացվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա կառավարության դեմ»։ Այդ մասին նշված է հաստատության պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։

Ադրբեջանի կառավարությունը պատասխանատվություն է կրում բնակչության հետ-шպնդման, կրոնավորների անձնական ազատությունների և անձնական կյանքի ոտն-шհшրման համար՝ ասվում է մամուլի հաղորդագրությունում։

«Մահդիի ծառաների միությունը նման բողոքի ակցիաներ է անցկացնում և պահանջում է միջազգային հանրությունից շիա ժողովուրդներին պաշտպանելու համար անհшպшղ միջոցներ ձեռնարկել և նրանց տալ կրոնական դավանանքի հիմնարար ազատություն»,- ասվում է փաստաթղթում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս