Մերկելը ԵՄ առաջնորդներին կոչ է արել համարձակություն ցուցաբերել Ռուսաստանի հարցում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև գագաթնաժողով կազմակերպելու վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, հաղորդում է Bloomberg-ը: Մերկելը, սակայն, հույս է հայտնել, որ եվրոպացի առաջնորդները ավելի շատ քաջություն կցուցաբերեն այդ հարցում:

Կանցլերը խոստովանել է, որ Բրյուսելում իր նախ աձեռնության քննարկումը «դյուրին չի անցել»:

Ըստ գործակալության՝ ԵՄ մոտ 10 երկիր դեմ է եղել Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով հանդիպմանը:

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկացել էին, որ ԵՄ-ն քննարկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գագաթնաժողով հրավիրելու հարցը:

Այժմ Եվրոպայում ակտիվ քննարկում են Ռուսաստանի համար նոր արտաքին քաղաքական ռազմավարության նախագիծը: ԵՄ արտաքին գործերի և անվտшնգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ներկայացրել է երեք սկզբունք՝ հակազդում, զս պում և ներգրավվում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս