Իրանն աջակցում է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին․ Իրանի ԱԳՆ

Իրանն աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասիր Քանանը։

Իրանցի պաշտոնյան նաև խոսել է Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափով բանակցությունների մասին ու նշել, որ այդ ֆորմատով երկրորդ հանդիպումը կայանելու է Թեհրանում, այդ մասին քաղաքական համաձայնություն է ձեռք բերվել։«Հիմա հստակեցվում են այս ֆորմատի շրջանակում անցկացվելիք համաժողովի հարցերը. այս գործընթացի համար ժամանակ է անհրաժեշտ»,- ասել է Քանանը։Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021թ․ դեկտեմբերին, Մոսկվայում։ 5 երկրի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանում առկա համագործակցության հեռանկարներն ու ընդհանուր սպառնալիքներին հակազդեցությունը։

«3+3» ձևաչափի ստեղծման մտադրության մասին ավելի վաղ հայտարարել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նախատեսվում էր, որ դրան կանդամակցեր նաև Վրաստանը, սակայն վրացական կողմը ձեռնպահ էր մնացել առաջին հանդիպմանը մասնակցելուց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս