ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակությանը:Նախ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և պարոն Վարհեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է հանձնակատարի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր և նշել, որ այս այցը դիտարկվում է որպես ԵՄ-ի շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ: «Հայաստանը նույնպիսի հետաքրքրվածությամբ է տոգորված զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ճգն աժամից հետո մեր երկրում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին: «Ըստ էության, մեր երկրում առաջին անգամ է, որ ժողովրդավարական պրոցեսները դարձան ճգնաժամի հաղթահարման միջոց, քանի որ սովորաբար Հայաստանում ընտրությունները հարուցել են ճգնաժամեր: Այսպիսով մեր երկրում մի շատ կարևոր ինստիտուտ է կայացել` դա ընտրությունների ինստիտուտն է, ինչը նաև Եվրամիության աջակցությամբ է տեղի ունեցել»,- նկատել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից շարունակվում է Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին աջա կցության պատրաստակամությունը վառ կերպով արտահայտվել. ծրագրերը միտված են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդ մանը, տնտեսության խթա նմանը, փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, քաղաքացու` որպես ինստիտուտի կայացմանը: «Բարձր ենք գնահատում Եվրամիության կողմից Հայաստանի առաջընթացին ուղղված ծրագրերի շոշափելի փաթեթը, ինչը գնահատում ենք որպես Հայաստանում տեղի ունեցող անշրջելի ժողովրդավարական պրոցեսներին արձագանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: