Արցախյան 1-ին պատ երազմի մասնակիցը վերջերս վերադարձել էր այն նույն խրամատից, որը ինքն էր փորել քառորդ դար առաջ։ Պատմում էր, որ ամեն բան նույնն էր մնացել․ հողե դիրք, մոմի լույս, վա ռելիքն էլ շալակով․ ավելացել էին մենակ հնամաշ
անվադողերը։ Զինվորականը նաև ասում էր, որ 65 կիլոմետր առաջ նագիծ ամրացնելը արժե մոտ 2 միլիոն դոլար․ շատ ավելի քիչ, քան պահանջվում է Ադրբեջանին հանձնած տարածքում ՀԷԿ կամ ոսկու հանք շահագործելու համար։ Առաջին և երկրորդ
պատ երազմների մասնակիցը նաև պատմում է․ մեր տղաներից շատերն այս կռվ ում թշնամու երես չտեսան, կոտ որվեցին այդ հողե բուտաֆորիաների մեջ։ Հիմա ասեք, այս պատմության տերն ով է, ունի այն հետաքն նվելու իրավունք, թե շարունակենք բետոնը անկշտորեն լցնել մե ռյալ հարստության
խորհրդանիշ շինհրապարակները, քանզի սահմանը մեր գիտակցության մեջ երբեք Երևանի կամ Ստեփանակերտի կենտրոնների գինը չունեցավ։ Եւ Ուրեմն հասկանալի չէ, ինչ է թաքցվում այս օրերի ինֆորմացիոն աղբով եւ քաղաքական մատնություններով։ Հարցրեք բոլոր հին և նոր գեներալներին․ պաշտ պանական բնագիծը քառորդ դար անվադողի հույսին թողնելը հան ցանք է արդյոք, ու եթե այո, ուրեմն ինչ մասշտաբի։ Երբ լսեք պատասխանը, փոխանցեք այն 1000-ավոր սգավոր ընտանիքներին, որոնցից վաղն էլի զինվոր եք ուզելու․․․ Հաջողություն: Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝