Հե ղեղումները Թուրքիայում շարունակվում են . մայրաքաղաք Անկարայում 3 մարդ մահացել է , փակվել են դպրոցները

Մի քանի օր շարունակ հորդառատ անձրևները Թուրքիայում կաթվ-ածահար են արել բազմաթիվ քաղաքներ։ Մայրաքաղաք Անկարայում 3 մարդ է մա-հացել , մոտ մեկ տասնյակի հասնող անհետ կորածների որոնումները շարունակվում են , 2 օրով փակվել են դպրոցները:

Հորդառատ անձրեւների պատճառով բազմաթիվ նահանգներում առուները վարարել են, իսկ փողոցներն ու պողոտաները վերածվել են լճերի , կաթվ-ածահար անելով բազմաթիվ քաղաքների կյանքը։

Անձրևի հետևանքով Էշըքլի գյուղի առուն վարարել է, և որոշ տներ անցել են ջրի տակ։ Վն-ասվել են գյուղատնտեսական նշանակության հողերը: Այստեղ նույնպես ուսուցումը դադարեցվել է։

Թոքաթ , Այվալի , Չորումում , Կաստամոնուում , գյուղերում ջրհ-եղեղի տակ են մնացել տասնյակ տներ , անասնագոմեր , գյուղատնտեսական հողեր , մի քանի գյուղեր հոսանքազրկվել են:

Թուրքիայի օդերեւութաբանության գլխավոր վարչության վերջին կանխատեսումների համաձայն երկրում հորդառատ անձրեւները եւ ամպրոպը դեռ մի քանի օր կշարունակվի:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս