Շարունակելու ենք պայքարել արդարության համար. Ստամբուլում ոգեկոչել են Դինքի սպանության 15-րդ տարելիցը

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի նախկին խմբագրության մոտ՝ ճիշտ այնտեղ, որտեղ 15 տարի առաջ սպ անվել է պոլսահայ մտավորական, պարբերականի երջանկահիշատակ գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, հունվարի 19-ին հիշ ատակի միջոցառում է կազմակերպվել:«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ամեն տարվա նման՝ այս տարի ևս ելույթով է հանդես եկել մտավորականի կինը՝ Ռաքել Դինքը, որը նշել է. «15 տարի եղավ, ինչ թիկունքիցդ արձակած կրա կոցները քեզ տարան մեզանից: Ձայնդ դեռ ական ջումս է: Ամեն անգամ, երբ պատմում էիր, թե ինչ են արել քո ժողովրդի հետ, քեզ մե ղադրում էին դավաճանության, թիկունքից հարվածելու համար… Միշտ ասում էիր. «Սիրեք ձեր թշնա միներին, լավություն արեք ձեզ ատողներին, լավություն արեք ձեզ անի ծողներին, աղոթեք վիրա վորողների համար»: Աղոթում եմ»:

Իր ելույթում Ռաքել Դինքն անդրադարձել է Թուրքիայում վերջին տարիներին մարդու իրավունքների սաստկացած ոտնահարումների, ընդդիմադիր և ոչ իշխանահաճո գործիչներին լռեցնելու փորձերի, նրանց ձեր բակալելու փաստերին:«Քեզ հողին հանձնելիս այստեղից բարձրացող ըմբոստության և մերժումի ձայնը չլռեց և չի լռելու: Բանվորները, կանայք, ուսանողները, գյուղացիները կրկին պայքարի մեջ են: Մի օր նորից կմիավորվեն ու հեղեղ կդառնան»,- նշել է մտավորականի կինը:Արարողությանը ներկա են եղել մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը, Դինքի ընկերներն ու գաղափարակիցները, մտավորականներ ու ակտիվիստներ: «Մենք այստեղ ենք և շարունակելու ենք պայքարել արդարության համար»,- նշել են Դինքի ընկերները:

Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ իր իսկ հիմնադրած «Ակօս» պարբերականի խմբագրության առջև՝ դավադրաբար թիկունքից արձակած կրա կոցներով: Կրակողը թուրք ազգայնական Օգյուն Սամասթն էր, որը հանցանքն իրականացնելիս ընդամենը 17 տարեկան էր: Դատարանը նրան դատապ արտել է 22 տարվա ազատազ րկման: Սպանության կազմակերպիչը՝ Յասին Հայալը, 2012 թվականի հունվարի 17-ին ցմահ բանտարկության է դատապա րտվել: Հան ցագործության իրական շարժառիթներն ու պատասխանատուները մինչ օրս հայտնի չեն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս