Սբ. Գրիգոր Նարեկացու ճգնարանը գտնվում է Վանա լճի մոտ Ռշտունյաց լեռնաշղթայի ժայռերի մեջ , որտեղ կան 2 եկեղեցիներ . Ուշագրավ մանրամասներ

Սբ. Գրիգոր Նարեկացու ճգնարանը գտնվում է Վանա լճի հարավային ափով ձգվող Ռշտունյաց լեռնաշղթայի հյուսիսային լանջերի ժայռերի մեջ՝ Նարեկ գյուղից 2.6 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակերևույթից մոտ 2100 մ բարձրության վրա: Կրաքարերի մեջ փորված այդ եռահարկ համալիրում առկա են բազմաթիվ շինություններ, որոնց թվում՝ նաև 2 եկեղեցիներ:

Առաջին հարկում գտնվող եկեղեցին միանավ հորինվածք ունի՝ 2.8 X 2.2 մ առավելագույն չափերով, որն արևելքում ավարտվում է կիսաշրջանաձև խորանով: Սրահն ունի անկանոն քառակուսի հատակագիծ՝ հյուսիս-արևելք-հարավ-արևմուտք ուղղվածություն: Թաղը տափակ է, մոտ 2.5 մ բարձրությունով:

Երրորդ հարկում գտնվող եկեղեցին ունի միանավ հորինվածք: Եկեղեցու սրահն ունի 2.9 X 2.3 մ չափերով և 2.6 մ բարձրությամբ քառանկյուն հատակագիծ, որը արևելյան մասում ավարտվում է 0.5 մ բարձրությամբ բեմ ունեցող պայտաձև խորանով: Թաղը տափակ է (Hakobyan A., 2012):

Նյութը՝ Սմբաթ Դավթյանի

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս