«Մենք կարող ենք համատեղ քայլեր ձեռնարկել ահաբ եկչական կազմակերպությունների դեմ պայքարում» . Էրդողանը ասել է Մակրոնին

Թուրք-ֆրանսիական ճգն աժամից 5 ամիս անց՝ մարտի 2-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով առաջին անգամ հանդիպում են անցկացրել: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական հարաբերությունների կարգավորման թեման, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը:

Նշվում է, որ էրդողանն անդրադարձել է Անկարայում թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին: Նրա խոսքով՝ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններում երու երկրների առաջնորդների միջև հաստատված երկխոսությունը միշտ մեծ դեր ունի:

Էրդողանը պնդել է, որ թուրք-ֆրանսիական համագործակցությունը շատ լուրջ ներուժ ունի:

«Մենք, որպես ՆԱՏՕ-ի երկու հզոր դաշնակից, կարող ենք կարևոր ներդրում ունենալ Եվրոպայից մինչև Կովկաս, Մերձավոր Արևելք ու Աֆրիկա ձգվող հսկայական աշխարհագրությունում անվտ անգության, կայունության և խաղաղության ջա նքերում: Մենք կարող ենք նաև համատեղ քայլեր ձեռնարկել ահաբ եկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպա ռնում են մեր երկրներին և մեր քաղաքացիների կյանքի և գույքի անվտա նգությանը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական լար վածությունը առաջացել էր այն բանից հետո, երբ ֆրանսիական Charlie Hebdօ ամսագիրը հրապարակել էր Մուհամեդ մարգարեի ծաղ րանկարները, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը դա որակել էր որպես խոսքի ազատություն։ Սրան ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մակրոնը հոգեբու յժի կարիք ունի՝ մուսուլմանների հանդեպ իր վերաբերմունքի համար։

Ավելին Թուրքիայի նախագահը իր քաղաքացիներին կոչ էր արել բոյկ ոտել ֆրանսիական ապրանքները, իսկ Մակրոնին մեղա դրել էր իսլամաֆոբիայի մեջ։ Էրդողանի խոսքերից հետո պաշտոնական Փարիզը իր դեսպանին Անկարայից ետ էր կանչել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս