Աշխարհում ամենահայտնի Գուշակությունը Նոստրադամուսի շրջանակի միջոցով . գրեք ձեր հարցը թղթին և ստուգեք շրջանակով . Դուք կապշեք

Յուրաքանչյուրին հայտնի է Միշել դե Նոտ-Դամը՝ նույն ինքը, ում կանխատեսումներն իրականանում են ապշեցնող ճշգրտությամբ:

Նոստրադամուսի կախարդական շրջանը նրա անսխալ գուշակությունների հերթական հավաստումն է։

Այնուամենայնիվ, կանխատեսման այս մեթոդը շատ տարածված է աշխարհում, քանի որ այն հեշտ է օգտագործել և չի պահանջում հատուկ պատրաստություններ:

Գուշակության համար ձեզ անհրաժեշտ կլինի թուղթ, որի վրա հարկավոր է նշել փոքրիկ տարածքներ և գրել մինչև քսանմեկ թիվը, ինչպես նկարում:

Այնուհետև վերցրեք որևէ փոքր մատանենման շրջանակ կամ քար (թանկարժեք կամ կիսաթանկարժեք) ու նետելով թղթի վրա՝ դրա միջոցով պարզեք պատասխանը: Որ թվի վրա հայտնվի քարը, դա էլ կբացահայտի ձեր հարցի պատասխանը:

Եթե դժվարանում եք թղթի վրա պատկերել այս շրջանակը, ապա կարող եք հարցը տալուց հետո աչքերը փակել ու մատը դնել էկրանին ցուցադրվող շրջանակի վրա, ապա տեսնել թիվն ու կարդալ ձեր հարցի պատասխանը:

Օրինակ՝ դուք, ենթադրենք, հարցնում եք՝ կամուսնանա՞մ մոտակա 3 տարիների ընթացքում։

Այնուհետև նետում եք քարը ու կարդում պատասխանը:

Պատասխաններ

1. Այո. մի հրաժարվեք ձեր նպատակներից: Ձեր ներքին տոկունության միջոցով դուք կհասնեք հաջողության:
Ձեր դրած նպատակի առջև խոչընդոտներ կհայտնվեն, որոնք հաղթահարելու համար շատ ժամանակ կանցկացնեք:

2. Այո. նպատակի իրականացման ճանապարհին կհայտնվեն խոչընդոտներ և բավական ժամանակ կվատնեք դրանք հաղթահարելու համար:

3. Այո. արդյունքը կլինի շշմեցնող, սակայն չարժե վատնել էներգիա անպիտան հարցերի համար:

4. Հնարավոր է. դադարեք սավառնել երկնքում, սթափ գնահատեք իրավիճակը և ազատվեք անցյալից:

5. Անպայման. Նոստրադամուսի շրջանակն ասում է, որ կարիք չկա այդքան տուրք տալու շրջապատի կարծիքին. հարկավոր է շարժվել սեփական խելքով:

6. Պատրաստվեք խնդիրների. մի կերակրեք ձեզ անհեթեթ հույսերով, դիմեք մտերիմ մարդկանց օգնությանը:

7. Հայտնի չէ. թողեք առայժմ ամեն ինչ այնպես, ինչպես կա. չարժե անհանգստանալ գոյություն չունեցող խնդիրների համար:

8. Զգոն եղեք։ Մի վստահեք ոչ այնքան շատ ծանոթ մարդկանց, որովհետև մոտակա ժամանակներս խաբվելու լուրջ վտանգ կա:

9. Անպայման։ Խորհուրդ է տրվում դիմել մտերիմ մարդու օգնությանը:

10. Այո։ Ցուցաբերեք ինքնավստահություն, ինտուիցիան ձեզ չի դավաճանի:

11. Դեռևս մի փոքր վաղ է գործելու համար։ Գնացեք զիջումների և մի փոքր սպասեք։ Այն կարող է հանգեցնել հաջողության:

12. Ավելի շուտ այո, քան ոչ: Մի՛ փորձեք նվաճել անարժան մարդկանց, ու այդպես իրադարձությունները կզարգանան ավելի արագ:

13. Ամեն ինչ անսպասելիորեն տեղի կունենա: Նոստրադամուսի շրջանն ասում է, որ ժամանակն է ազատվելու անինքնավստահությունից:

14.Կարելի է հաջողության հետ հույսեր կապել: Կարևոր է չհապաղել և նախաձեռնորեն մոտենալ բոլոր հարցերի լուծմանը:

15. Այո։ Շուտով սպասվում է ճակատագրի կարևոր շրջադարձ, որը հաջողության կբերի: Մի դիմեք շտապ քայլերի:

16. Բոլոր ծրագրերը կիրականան: Իհարկե կիրականան ոչ այնպես, ինչպես դուք էիք սպասում, այդ պատճառով պատրաստ եղեք անակնկալների:

17. Պարզ չէ։ Տվյալ պահին դուք չեք որոշել իրականում ինչ եք ցանկանում ու դեռ պահանջում եք մյուսներից: Սպասեք, և ամեն ինչ կընկնի իր տեղը:

18. Պատրաստվեք դժվարությունների։ Ծագող խնդիրները լավ խթան կհանդիսանան ապագայի համար:

19. Հավաքեք ձեզ։ Սեփական անինքնավստահության պատճառով կարող եք լուրջ խնդիրներ առաջացնել:

20. Այո։ Հաջողությունը ձեր կողմն է: Կարիք չկա անհանգստանալու, պարզապես վայելեք ձեր կյանքը:

21. Ցանկության իրականացմանը մնացել է փոքր ժամանակ: Համարձակ եղեք:

Կիսվեք այս զարմանահրաշ գուշակությամբ ձեր ընկերների հետ, միգուցե նրանց նույնպես հետաքրքիր է բացահայտել ապագայի գաղտնիքներ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս