Մոսկվան հաստատում է` Մուրադովը Ուկրաինայում է

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր առաջին անգամ պաշտոնապես հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների առաջին հրամանատար Ռուստամ Մուրադովն այժմ գտնվում է Ուկրաինայում՝ ղեկավարելով այստեղ կռվող երեք խմբավորումներից մեկը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ՝ «Արևելք» խմբավորման հրամանատար Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հրամանատարական կետում զեկուցել է ընթացիկ իրավիճակի և պատասխանատվության գոտում հակառակորդի ջախջախմանն ուղղված մարտական առաջադրանքների կատարման մասին»։«Այն մասին, որ «Արևելք» խմբավորման հրամանատարը Ռուստամ Մուրադովն է, նախկինում չէր հաղորդվում»

Մուրադովը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորախմբի հրամանատարությունն իրականացնում էր շուրջ 10 ամիս՝ 2020 թվականի նոյեմբերի 11-ից մինչև 2021-ի սեպտեմբերի 9-ը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս