Ստամբուլի փողոցներում այս օրերին լրտեսական պատ-երազմներ են տեղի ունենում Իսրայելի ու Իրանի միջև։ Mossad-ի հատուկ ջոկ-ատայինները Ստամբուլի Բեյօղլու թաղամասից առ-ևանգել են իսրայելցի մի խումբ զբոսաշրջիկների և զր-ահապատ միկրոավտոբուսով տեղափոխվել ուղիղ դեպի օդանավակայան։ — «Է րմենիհшբեր»:
MOSSAD — Իսրայելի հետախ-ուզական ծառայություն
Թեմային անդրադարձած թուրքական թերթը գրում է, որ իսրայելական մամուլի պարզաբանմամբ, եթե Mossad-ը չառ-ևանգեր իսրայելցի այդ զբոսաշրջիկներին, ապա նրանք գնալու էին հյուրանոց, որտեղ ընկնելու էին իրենց դարանակալած իրանական հատուկ ծառայությունների աշխատակիցների ձեռքը։
«Այն պահին, երբ պարզվեց, որ Ստամբուլ եկած իրանցի գործ-ակալները պատրաստվում են առ-ևանգել և սպ-անել Իսրայելի քաղաքացիներին, սկսվեց լրտեսների պատ-երազմ, որը բնավ նման չէր Ջեյմս Բոնդի ֆիլմերին»։
Նշվում է, որ այժմ շուրջ 2000 իսրայելցի տուրիստներ դեռ գտնվում են Ստամբուլում ու նրանց հրա-հանգվել է չլքել հյուրանոցի համարները։ Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Անկարան Թեհրանին վերջնագիր է ներկայացրել՝ պահանջելով իր տարածքներում հատուկ օպերացիաներ չիրականացնել։
Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վերջին մեկ ամսում հաջորդաբար սպա-նվեցին ռազմական և գիտական նշանակալի կշիռ իրանցիներ։ Օրինակ՝ Իրանի հեղափոխական գվարդիայի բարձրաստիճան սպա Հասսան Սիադ Խոդայի առեղծվածային սպ-անությունից հետո թու-նավորվեց ավիացիոն փորձագետ, գիտությունների դոկտոր Այուբ Էնթեզարին։ Նույն օրը սպ-անվեց միջուկային ֆիզիկոս Քամրան Մալապուրը, ով աշխատում էր ատոմային ռեակտորի վրա Նաթանզի միջուկային օբյեկտում։ Իսկ հեղափոխական գվարդիայի գնդապետ Ալի Իսմայիլզադեն էլ հանկարծ ընկավ իր տան տանիքից և մա-հացավ։
Վերևից ձախից 1-ինը՝ Հասսան Սիադ Խոդա / ձախից 2-րդը՝ Քամրան Մալապուր
Ներքևից ձախից 1-ինը՝ Այուբ Էնթեզարի / ձախից 2-րդը՝ Ալի Իսմայիլզադե
Սաուդյան Արաբիայի աջակցությամբ գործող, իրանի իշխանություններին ընդդիմադիր աղբյուրները հայտնում են, Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի հետախ-ուզական կազմակերպության ղեկավար Հուսեյն Թայեբը, ի պատասխան վերոհիշյալ անձանց սպա-նությունների, թիրա-խավորել է Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին:
Ամեն դեպքում պաշտոնական Թեհրանը միայն մեկ անգամ է արձագանքել բոլոր այս պնդումներին՝ ասելով, որ իրենք մտադիր չեն իրենց վրեժը լուծել Իսրայելից բացի մեկ այլ երկրի տարածքում։