Էնթոնի Բլինկեն . «Ցանկանում եմ երգ նվիրել Պուտինին «Մենք երբեք միասին չենք լինի»» . (տեսանյութ)

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ջորջթաունի համալսարանում ասել է, որ կցանկանար իր կիթառը բերել և երգել Թեյլոր Սվիֆթի «Մենք երբեք միասին չենք լինի» երգը , և այն նվիրեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Այսպես, ԱՄՆ պետքարտուղարը կատակով ակնարկել է երկու երկրների դիվանագիտական ​​հարաբերությունների ապագան։

Բլինկենն ասել է, որ օգնականները թույլ չեն տվել իրեն կիթառ բերել և հանդիսատեսի առջև երգել ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի երգը, քանի որ այն «ոչ դիվանագիտական» տեսք կունենա:

«Այո, Թեյլոր Սվիֆթը ելույթ ունեցավ Նյու Յորքի համալսարանի ավարտական ​​արարողության ժամանակ: Բայց իմ օգնականները թույլ չտվեցին ինձ կիթառս բերել այստեղ և երգել «Մենք երբեք միասին չենք լինի» նվիրելով այն նախագահ Պուտինին: Նրանք ասացին, որ դա կլինի ոչ դիվանագիտական», — ասաց Բլինկենը:

Պետքարտուղարի կատակը Պուտինին երգ նվիրելու մասին առաջացրել է հանդիսատեսի ծիծաղը և բուռն ծափահարություններ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունները սկսեցին վատթարանալ «шնվտшնգության երաշխիքների» վերաբերյալ տшպшլվшծ բանակցություններից հետո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս