Թուրքիա . «Մենք այսուհետ ավելի զգույշ կլինենք Ուկրաինային զ ենք վաճառելու հարցում»

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ամերիկյան հայտնի թերթի հետ զրույցում հայտնել է, որ Անկարան այսուհետև ավելի զգուշավոր է Ուկրաինային զ- ենք վաճառելու հարցում: — «Է րմենիհшբեր»

Լրագրողի նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է զանգահարել երկու կողմերին (Ռուսաստան և Ուկրաինա) ու նրանց հրավիրել խաղաղության բանակցությունների։ «Բայց եթե զ-ենք ուղարկեք մի կողմին, ապա ինչպե՞ս կարող եք շարունակել բանակցել երկու երկրների հետ»,- հարց է ձևակերպել լրագրողը։

Թուրք պաշտոնյան, ի պատասխան ասել է. «Որոշ գործընթացներ են հիմա տեղի ունենում, որոնց մասին չեմ կարող տեղեկություն հայտնել: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ խնդրին»։

Ըստ նրա՝ Թուրքիան պիտի շարունակի կողմերի հետ բանակցել: Դեմիրի գնահատմամբ՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումը Թուրքիայի համար առաջնահերթություն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս