Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային համաժողովի մասնակիցների հետ հանդիպմանը խոսել է քարտեզներից, որոնք, ըստ նրա, պետք է օգտագործվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանի դելիմիտացիայի ժամանակ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ սահմանազшտում իրականացնելիս պետք է հաշվի առնել պատմական քարտեզները և, իհարկե, հնարավոր քարտեզներ Հարավային Կովկասի խորհրդայնացումից հետո:
Ալիևը, ինչպես միշտ, դիմել է պատմական փաստերի կեղծարարության՝ մի շարք անհեթեթ «պատմական փաստեր» ներկայացնելով։
«Մենք չենք կարող մեր ուշադրությունը սևեռել միայն մեկ քարտեզի վրա։ 1918 թվականից սկսծ եղել են տարբեր քարտեզներ, որտեղ նշված է, որ Հայաստանը Ադրբեջանի մասն է։ Նմանապես, մինչև 1920 թվականի նոյեմբերը Զանգեզուրը գտնվում էր Ադրբեջանի կազմում։ Հայ-իրանական ներկա սահմանին բնակվել են ադրբեջանցիներ, և այդ տարածքը որևէ կապ չի ունեցել հայ ժողովրդի հետ։ 1920 թվականի նոյեմբերին Զանգեզուրը Հայաստանին հանձնելը խորհրդային կառավարության որոշումն էր։ Բայց Հայաստան տեղափոխման ժամանակ այն ոչ թե 42 կիլոմետր էր, այլ ավելի նեղ։ Իսկ հետո հայերը տարբեր մեթոդներով լայնացրին տվյալ հատվածը՝ Իրանի հետ միակ սահմանը»,- ասել է Ալիևը՝ շարունակելով Հայատանին տարածքային պահшնջներ ներկայացնել։
«Դրա համար մեր դիրքորոշումն է այն է, որ մենք հիմք ենք ընդունելու, օրինակ, բոլոր քարտեզները 1918 թվականից մինչև 1991թ. Խորհրդային Միության փլnւզnւմը։ Բայց դա, իհարկե, կլինի համատեղ աշխատանքային խմբի քննարկումների մաս»,- ասել է Ալիևը։
Քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը, մինդչեռ «Առшջին լրшտվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե 1918 թվականին Նախիջևանը Հայաստանինն էր և եթե հիմք են ընդունվելու այդ քարտեզները, ապա Նախիջևանը պետք է տան Հայաստանին․
«Մնացածի մասին էլ չեմ խոսում, որովհետև դրանք ժամանկին կոչվում էին վիճելի տարածքներ։ 1920 թվականին, երբ Հայաստանը դարձավ կոմունիստ, սոցիալիստ երկիր, որոշեցին, որ Ղարաբաղը ևս պետք է հանձնեն Հայաստանին։ Դա իրենց որոշումն էր՝ 1920 թվականի նոյեմբերի 30-ին։ Բայց նախքան այդ՝ 1918 թվականին Նախիջևանն ամբողջությամբ Հայաստանի տարածքում էր։ Հենց դա բավարար է, որ ամբողջ Նախիջևանը դատարկեն ու հանձնեն մեզ»։
Ամբողջ Նախիջևանը դատարկեք ու տվեք մեզ. Մենք պատրաստ ենք 1918 թ-ի քարտեզներով սահմանազատում անել
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ հնարավոր է տարբեր քարտեզներով դեմարկացիա դելիմիտացիա անել․ «Եթե նայենք 1920-ականների քարտեզները, ապա դրանց վրա անկլավներ գոյություն չունեին։ Ադրբեջանական անկլավներ գոյություն չունեին, Արծվաշենն ամբողջությամբ Հայաստանինն էր։ Դրա հիման վրա, մենք պատրաստ ենք բանակացել։ Մինչև 1926 թվականի քարտեզները դա են ասում։ Խորհդային մեծ հանրագիտարանի առաջին հատորում տպագրված քարտեզը ցույց է տալիս 1926 թվականի սահմանները։ Դե թող դրանք տան մեզ, մենք համաձայն ենք»։
Խոսելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարության մասին առ այն, որ Հայաստանը խնդիր չունի տարբեր ժամանակների քարտեզներում իրենց գտնել՝ կարծես ակնարկելով, որ Ադրբեջանը նման խնդիր կարող է ունենալ, Ռուբեն Գալիչյանը նկատեց․ «Մենք բոլոր քարտեզների վրա 2600 տարի գոյություն ունենք, Ադրբեջանն առաջին անգամ քարտեզների վրա երևացել է 1918 թվականին։ Այդպիսի երկիր գոյություն չի ունեցել։ Այդ երկիրը ծնվել, ստեղծվել ու իր անունը վերցրել է հարևան նահանգի անունից։Հիմա մենք համաձայն ենք 1918 թվականի քարտեզներով առաջ շարժվել, որով Նախիջևանը Հայաստանինն է»,-եզրափակեց նա։