Վրաստանում պատվաստումից հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը մш հшցել է

Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում Astrazeneca պատվաստանյութով նախօրեին պատվաստվելուց հետո կnմшյի մեջ ընկած 27-ամյա բուժքույրն այսօր Թբիլիսիում մш հшցшվ: Հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Թբիլիսի տեղափոխվելուց հետո բուժքրոջ սիրտը մեկ անգամ կանգ էր առել, այդ ժամանակ բժիշկներին հաջողվել էր նրան փրկել, սակայն Առաջին համալսարանական հիվանդանոցի ղեկավար Լևան Ռատիանին հայտարարել էր, որ վիճակը ծшյրшհեղ է, և սրտի կանգը կարող է կրկնվել:

Հիշեցնենք, որ Ախալցիխեում բուժքույրը պատվաստումից հետո կnմшյի մեջ էր ընկել, ավելի ուշ տեղափոխվել մայրաքաղաք: Սա երկրում Քովիդ-19 դեմ պատվաստման շրջանակում առաջին լուրջ կողմնակի ազդեցությունն էր: Երկրում 2000-ից ավելի բուժաշխատող արդեն պատվաստվել է, մի մասի մոտ ջերմություն ու ընդհանուր թուլություն նկատվել է, մասնագետների խոսքով` шնհшնգuտшնшլnւ առիթ չկա:

Վրաստանում պատվաստումը տարվում է «Աստրազենեկա» պատվաստանյութով. պետությունը գնել է 43.200 չափաբաժին, որը ծրագրում է իրացնել 2 շաբաթվա ընթացքում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս