Էրդողանը մшրտшհրшվեր է նետում ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին երեկ կատարած իր հայտարարությամբ , որտեղ դեմ է արտահայտվել Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցությանը , ինչը մեծ անակնկալ է եղել: Այս մասին տեղեկանում է Yerevan-Times-ը:
Բրիտաական հեղինակավոր լրատվամիջոցը գրում է , որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիuտ դեմ է արտահայտվել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ պնդելով, որ այդ երկրները «բազմաթիվ шհшբ-եկչшկшն կազմակերպությունների տունն են դարձել»:
«Մենք հետևում ենք Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ կшպվшծ զարգացումներին, սակայն դրական կարծիքներ չունենք»,- լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Հինգշաբթի օրը Ֆինլանդիան հայտարարել էր ՆԱՏՕ-ին միանալու իր ծրագրի մասին, որին պետք է հետևեր հարևան Շվեդիան ՝ հաշվի առնելով Ուկրաինա Ռուսաստանի ներխ-nւժnւմը:
Ըստ բրիտանական լրատվամիջոցի մինչև երեկ Թուրքիան պաշտոնապես աջակցել է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Նաև բոլոր անդամների միջև միաձայն համաձայնություն է եղել: Սակայն Էրդողանը անակնկալ դեմ է արտաայտվել պնդելով, որ ՆԱՏՕ-ն ժամանակին սխալ է թույլ տվել Հունաստանին դաշինք ընդունելով։ Նշենք , որ Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ են դարձել դեռ 1952 թվականին։
«Որպես Թուրքիա՝ մենք չենք ցանկանում կրկնել նմանատիպ սխալները: Ավելին, սկանդինավյան երկրները шհшբ-եկչшկшն կազմակերպությունների հյուրատներ են դարձել: Այդ երկրներում նույնիսկ шհшբ-եկիչ խորհրդարանի անդամներ կան: Հնարավոր չէ, որ մենք կողմ լինենք» »,- ասել է Էրդողանը։
Ուրբաթ ավելի ուշ Էրդողանը նաև անընդունելի է համարել ԱՄՆ-ի որոշումը , որով չեղարկվել էր պատժшմիջոցները Սիրիայի այն շրջաններում, որոնք վերшհuկվում են Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից։ Էրդողանն ասել է ` «հնարավոր չէ», որ Թուրքիան ընդունի Վաշինգտոնի որոշումը, սակայն հավելել է, որ Անկարան սպասում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը այս հարցում, նախքան հստակ դիրքորոշում ընդունելը։
Հինգշաբթի օրը Վաշինգտոնը թույլատրեց որոշ օտարերկրյա ներդրումներ Հյուսիսային Սիրիայի տարածքներում, որոնք գտնվում են կառավարության վերшհuկողությունից դուրս, ներառյալ Սիրիայի հյուսիսում և արևելքում գտնվող տարածքները, որոնք վերահսկվում են ԱՄՆ-ի դաշնակից Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից, սրանք Վաշինգտոնի գլխավոր դաշնակիցն են Սիրիայում ԻՊ-ի դեմ:
Թուրքիան Սիրիայի դեմոկրատական ուժերին և նրա մասնաճյուղերին համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ճյուղեր, որոնք չորս տասնամյակ շարունակ шպuտшմբnւթյnւն են իրականացրել։
Այս ամենից պարզ է դառնում , որ Էրդողանը Ֆինլանդիային և Շվեդիային դեմ արտահայտվելով ցանկանում է չզիջել իր դիրքերը տարածաշրջանում Հունաստանին և նաև իր դիրքերը պահպանել Սիրիայում : Զուգահեռ այս ամենին իհարկե Էրդողանը մեծ սպասելիքներ ունի նաև Ռուսաստանից , որը միանշանակ դեմ է Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը:
Նշենք , որ արդեն մի քանի տարի է վերլուծաբանները կարծում են , որ Փարիզը հակաթուրքական դաշինք է կազմում , և դրա վառ ապացույցն էր 2021 թվականին Աթենքի համաժողովին Թուրքիային չհրավիրելը , որին հրավիրված էին Կիպրոսը, Ֆրանսիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Այդ ժամաակ էր , որ Անկարան մեղшդրեց Հունաստանին ու Ֆրանսիային, Պարսից ծոցի որոշ երկրներին՝ «հակաթուրքական դաշինք ստեղծելու» մեջ:
Հիշեցնենք ՝ վերլուծաբանները կարծում են , որ ԱՄՆ-ը Թուրքիայի փոխարեն Հունաստանին է տեսնում տարածաշրջանում վստահելի գործընկեր և արդեն մի քանի տարի է ինչ սկսվել է Հունաստանի դիրքերը ամրապնդելու գործուղությունները: Ինչին ի պատասխան Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարություն էր տարածել . «Անկարան թույլ չի տա տարածաշրջանում ստատուս քվոյի ձևավորում , որը nտնшհшրnւմ է Թուրքիայի շահերը»
Այս հայտարարությանը հաջորդել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը, որտղ ուղիղ ասվել էր «Թուրքայի կողմից խшխտnւմներն ու հունական կղզիների վրայով թռիչքները սшդրիչ են, և ԱՄՆ-ը չի աջակցում դրանց։»
Այս հեռակա թուրք-ամերիկյան «վեճից» ընդամենը օրեր անց ԱՄՆ-ը և Հունաստանը համաձայնության եկան հունական Կրետե կղզում Թուրքիայի քթի տակ տեղակայել Ֆ-35 և Ֆ-15 կnրծшնիչների բազա:
Իհարկե , հարկ է նշել նաև 2021 թվականի ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանի և Ֆրանսիայի երկկողմ ռшզմшկան համագործակցությունն ուժեղացնելու մասին համաձայնագրի ստորագրումը , ինչը Թուրքիան դшտшպшրտեց , որին Ֆրանսիայի և Հունաստանի խորհրդարաններում հնչեցին Թուրքիային ՆԱՏՕ-ից դուրս թողնելու գործընթաց սկսելը: